Դիանա Գերենշեր (ռուս.՝ Диана Гереншер, հունվարի 27, 1972(1972-01-27), Ժնև, Շվեյցարիա). գեղասահորդուհի, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում։ Նա ներկայացրել է Շվեյցարիան նախ Բեռնար Կոլումբերգի և Ալեքսանդր Ստանիսլավովի, ապա Իտալիան՝ Պասկուալե Կամերլենգոյի հետ։ Կոլումբերգի հետ երեք անգամ մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, որտեղ լավագույն արդյունքը 1991 թվականիԵվրոպայի առաջնության 15-րդ հորիզոնականն էր։ Ստանիսլավովի հետ լավագույնը 13-րդ հորիզոնականն էր 1995 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Գերենշերը և Կամերլենգոն ներկայացրել են Իտալիան 1998 թվականի Օլիմպիական խաղերում, որտեղ զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը։ Շվեյցարիայի վեցակի չեմպիոն է։